«Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ «Ժառանգության» համամասնական ցուցակի առաջատար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարել է մայիսի 6-ին տեղի ունենալիք ԱԺ ընտրությունների նախընտրական շտաբի ձևավորման մասին: Այն տեղակայվելու է Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի հատման վայրում` Մոսկովյան 31, տարածք 172 հասցեում:
Շտաբի պետ է նշանակվել Խաչատուր Քոքոբելյանը, տեղակալներ` Գևորգ Կալենչյանը և Հովհաննես Ղազարյանը: Քաղաքական խորհրդականներն են Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Ռուբեն Հակոբյանը, նախընտրական ծրագրի պատասխանատուն` Ստեփան Սաֆարյանը, մամուլի խոսնակը` Հովսեփ Խուրշուդյանը:
ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Արմեն Թորոսյանը, կամավորականների աշխատանքի համակարգողները` Անուշ Սեդրակյանն ու Սուսաննա Բարխուդարյանը:







































