Monday, 22 06 2026
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին

Հրապարակվել է Քոֆի Անանի՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորման ծրագիրը

BBC-ն հրապարակել է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի մշակած Սիրիայի ճգնաժամի կարգավորման ծրագիրը: Այն բաղկացած է 6 կետից և ներառում է երկու կողմից կրակը դադարեցնելու ու բանակցությունների սեղանի շուրջ նստելու պահանջներ: ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաև ուղերձով դիմել է պաշտոնական Դամասկոսին՝ պահանջելով ազատ արձակել ցույցերի ձերբակալված մասնակիցներին:

Անանի ծրագրում Ասադի հրաժարականի վերաբերյալ կետ չկա. չի բացառվում, որ Արևմուտքի կողմից պահանջվող այդ կետի բացակայությունը բացատրվում է վերջերս Մոսկվա կատարած Անանի այցով:

Հիշեցնենք, որ անցյալ հանգստյան օրերին Անանը Մոսկվայում իր ծրագիրը ներկայացրեց Ռուսաստանի իշխանություններին: Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք նախկինում արգելափակում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի դեմ բանաձևերը, այս անգամ իրենց աջակցությունն են հայտնել Անանի ծրագրին:

Ըստ BBC-ի՝ ծրագրով նախատեսվում է.

1. Սիրիական հակամարտող կողմերը պետք է մշակեն երկկողմ շահերին և ժողովրդի ձգտումներին համապատասխանող որոշում:

2. Երկու կողմերը ՄԱԿ-ի վերահսկողության տակ պետք է դադարեցնեն զինված բռնության բոլոր դրսևորումները՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար:

3. Բանակը և ընդդիմությունը պետք է ապահովեն մարդասիրական օգնության մուտքը երկրի՝ բախումներով համակված շրջաններ և ամեն օր երկու ժամով դադարեցնեն կրակը:

4. Սիրիայի կառավարությունը պետք է հնարավորինս արագ ազատ արձակի բողոքի ցույցերին մասնակցելու համար ձերբակալվածներին:

5. Պետք է ամբողջ երկրում ապահովվի լրագրողների ազատ տեղաշարժը:

6. Իշխանությունները պետք է հարգեն հավաքների ազատությունը և խաղաղ ցույցերի իրավունքը:

Փորձագետները կարծում են, որ Անանի ծրագրի թույլ մասն այն է, որ դրանում բացակայում են պահանջների կատարման կոնկրետ ժամկետները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում