Այս տարի մանկական եվրատեսիլը կանցկացվի Երևանում: Մրցույթը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Շատ կարճ և հրատապ աշխատանքների միջոցով Հանրային հեռուստատեսությանը հաջողվեց այս կարևոր իրադարձությունը բերել Հայաստան և դա անել պրոֆեսիոնալ կերպով»,- այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը: Ֆինանսական միջոցների մի մասը կտրամադրի եվրոպական հեռարձակողների միությունը, իսկ մյուս մասը տեղական միջոցներով կհայթայթվի: Ալեքսան Հարությունյանը հավաստիացրել է, որ շոուն ապահովված կլինի: