ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը կարծում է, որ կուսակցության համամասնական ցուցակում բոլոր թեկնածուներն արժանի տեղեր են զբաղեցնում: Այս մասին նա ասաց Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի՝ այսօր կազմակերպած քաղաքական քննարկման ժամանակ:
ԲՀԿ-ական պատգամավոր Արամ Սաֆարյանն իր հերթին նկատեց, որ իր կուսակցության ցուցակում թեկնածուների դասավորությունը մեծ մասամբ արդար է:
ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանն էլ ասաց, որ կոնկրետ իր պարագայում հորիզոնականը ճիշտ է ընտրված:
Իսկ ահա ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը նկատեց, որ թեև որոշ արժանի մարդիկ կուսակցության ցուցակում չկան, բայց ընդհանուր առմամբ այն լավն է:










































