Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, գերմանական Օբերհաուզեն քաղաքում կկանգնեցվի Պաուլ անունով հայտնի ութոտնուկի արձանը: Պաուլը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ այս քաղաքի ակվարիումներից մեկի ղեկավարությունը որոշել էր փորձ կատարել ութոտնուկի հետ, որը պետք է գուշակեր, թե որ թիմը հաջողության կհասնի 2010 թ. Աշխարհի ֆուտբոլի առաջնության ժամանակ, ինչը և Պաուլը հաջողությամբ կատարել էր:
Արձանը ներկայացնում է բազմանկյուն, որի մեջ զետեղված է լինելու վերջերս սատկած Պաուլի աճյունը, իսկ շուրջբոլորը՝ աշխարհի տարբեր երկրներից ութոտնուկին ուղարկված նվերները: