Ռուսաստանի արտգործնախարարությունը ողջունում է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կողմից ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրին համաձայնություն տալու նախաձեռնությունը:
«Սիրիայի իշխանություններն ընդունել են Անանի ծրագիրը, և հատուկ բանագնացն այդ հարցում զգույշ լավատեսություն է արտահայտել: Սա արդեն մեկ քայլ առաջ է: ՀԵրթն ընդդիմությանն է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:
Հիշեցնենք. ավելի վաղ Սիրիայի Ազգային խորհրդի ղեկավար Բուրհան Ղալիունը հայտնել է, որ նախագահի այդ նախաձեռնությունը պարզապես հնարք է ապրիլի 1-ին Ստամբուլում կայանալիք «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպման մասնակիցներին մոլորեցնելու համար:







































