Իսրայելական Курсор լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մուհամադ Ալ-Բարադեյն այսօր անդրադարձել է Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի կողմից ռազմական հարված հասցնելու հնարավորությանը.
«Եթե Իսրայելը որոշի հարված հասցնել Իրանի ատոմային օբյեկտներին, ապա դա միայն Իրանին կդրդի ստեղծել միջուկային զենք, ինչն էլ կհանգեցնի աղետի: Իսրայելի կողմից այդպիսի հարվածը կհամախմբի Իրանի պահպանողական ուժերին, և Թեհրանը կհամոզվի ատոմային զենք ստեղծելու իր մտադրություններում:
Իսրայելցիները բավական խելացի են, որպեսզի հասկանան այս ամենը: Ես աղոթում եմ, որ նրանք կատարեն ճիշտ եզրահանգումներ. ռազմական հարվածը կթուլացնի և ոչ թե կամրապնդի Իսրայելի անվտանգությունը»:








































