Բեռլինի Տրեպտով այգում հայտնվել է մի նստարան, որի վրա տեղադրված ցուցանակին գրված է «Լուկաշենկոյի ռեժիմի զոհերին»: Այս մասին հայտնում է «Բելոռուսկի պարտիզան»-ը:
Այդ ակցիայի կազմակերպիչներից մեկը նկարչուհի, «հակաքարոզչության բյուրո» նախագծի ղեկավար Մարինա Նապրուշկինան է:
Ինչպես հաղորդվում է՝ «նախաձեռնության բացմանը» ներկա է եղել նաև ԳԴՀ-ի նախկին արտգործնախարար Մարկուս Մեկելը: «Կարծում եմ` հրաշալի նախագիծ է հասարակության ուշադրությունը Բելառուսի քաղբանտարկյալների խնդիրների վրա սևեռելու համար»,- հայտարարել է նա:
Նստարանը տեղադրված է բելառուսկան դեսպանությունից ոչ հեռու: Ցուցանակի վրա գրված են 19 քաղբանտարկյալ ընդդիմադիր գործիչների անունները: Դրանց թվում են մասնավորապես «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ալես Բելյացկու (մեղադրում են հարկեր չվճարելու մեջ) ու Պավել Սևերինեցի անունները, որի ազատությունը սահմանափակել են 2010 թ. դեկտեմբերին Մինսկում տեղի ունեցած հականախագահական ցույցերին մասնակցելու համար:
Նստարանի մոտ տեղադրված են նաև վերջերս մահապատժի ենթարկված «մինսկյան ահաբեկիչներ» Վլադիսլավ Կովալյովի և Դմիտրի Կոնովալովի լուսանկարները:











































