Sony-ին կթողարկի PlayStation Խաղային կոնսուլների համար PlayMemories ծրագիրը,- հաղորդում է PCWorld-ը։ Ծրագիրը նախատեսված է լուսանկարների և տեսանյութերի խմբագրման համար:
Օգտագործողը կարող է լուսանկարի կամ տեսագրության վրա կիրառել գրաֆիկական էֆեկտներ: Ստացված նկարներն ու տեսանյութերը կարելի է տեղադրել Facebook սոցիալական ցանցում:
Ծրագիրը կաշխատի PlayStation 3-ի վրա, սակայն կան նաև տարբերակներ Vita և PlayStation Portable (PSP) շարժական կոնսուլների համար:
PlayMemories Studio-ն հնարավոր կլինի ձեռք բերել PlayStation Store ինտերնետ խանութներում: ԱՄՆ-ում այն հասանելի կլինի սկսած մարտի 27-ից, Եվրոպայում՝ մարտի 28-ից, իսկ Ճապոնիայում՝ մարտի 29-ից:
Ծրագրի ճապոնական գինը կկազմի մոտ 18 դոլար: Sony տեսախցիկ գնողները կկարողանան PlayMemories ստանալ անվճար: