Monday, 08 06 2026
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ

Ջավախքում «վերևներից» թույլ չտվեցին զեկուցական հանդիպում կազմակերպել

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի` Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների և պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումները առիթ տվեցին ամենատարբեր մեկնաբանությունների:

Այդ նպատակով Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կազմակերպել էր ընդլայնված հանդիպում` նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել իրականությունը առաջին դեմքից: Իսկ թե ինչի վերածվեց այս նախաձեռնությունը` ամենեվին ծիծաղելի էր:

Սկսենք նրանից, որ հանդիպմանը, ինչպես հավաստիացրեցին կազմակերպիչները, հրավիրված էին շրջանների բոլոր ղեկավարները, իրենց տեղակալների հետ միասին, մարդու իրավունքների պաշտպանի Ախալքալաքի գրասենյակի պատասխանատուն, ինչպես նաև բազմաթիվ հասարակական, երիտասարդական, պետական, մշակութային և այլ կազմակերպություններ, միություններ և լրատվամիջոցներ: Եվ սա վերաբերում է ոչ միայն Ախալքալաքի շրջանին, այլ նաև Նինոծմինդայի, Ախալցխայի և Ծալկայի շրջաններին:

Հադիպման դեռ սկզբում շատերը զանգահարում և տեղեկացնում էին, որ չեն ներկայանա հանդիպմանը, քանի որ «վերևից» զանգել-զգուշացրել են: Թույլ չէին տվել հանդիպումը կազմակերպել նաև քաղաքի դահլիճներից որևէ մեկում: Չնայած նախնական համաձայնությանը, համաձայնելուց րոպեներ հետո ամենատարբեր պատճառաբանություններովբոլորը հրաժարվել էին տեղ տրամադրել հանդիպումն անցկացնելու համար: Արտակ Գաբրիելյանը սա պայմանավորեց ուժային կառույցների ուղղակի ճնշումների հետ, ինչը, իր իսկ խոսքերով, ևս մեկ անգամ հաստատում է իրենց նախաձեռնության կարևորությունը և ցույց է տալիս այն լրջագույն վիճակը, որում հայտնվել ենք: Արդյունքում, ընդամենը 30 հոգով /ովքեր ՍՋՀՀԿ խորհրդի անդամներ են/ հանդիպումը կայացավ Ա-ԻՆՖՈ լրատվական գործակալության փոքրիկ գրասենյակում:

Արտակ Գաբրիելյանը նշեց, որ խորհրդի կողմից պատրաստվել էր հուշագիր, հինգ սկզբունքային կետերով, որում ներկայացված է տարածաշրջանում առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները: Այդ հուշագիրը ներկայացվել է Եվրոպական խորհրդարանի երկու տասնյակի հասնող այն բոլոր պատգամավորներին և պաշտոնյաներին ում հետ հաջողվել է հանդիպել Բրյուսելում: Հուշագրի սկզբունքային կետերն են.

1. Վերջ տալ երկրամասի ժողովրդագրական պատկերը փոխելու ճիգերին

2. Տեղական և պետական կառավարման կառույցներում բարելավել հայերի ներկայացվածությունը

3. Սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր մշակել և իրականացնել երկրամասում, դրա մակարդակը այդ բնագավառներում հավասարեցնելու համար երկրի մնացյալ շրջանների վիճակին

4. Ազգաբնակչության հայ մեծամասնություն ունեցող վարչական շրջանների կառավարման մարմիններում հայոց լեզվի օգտագործման իրավունք տալ

5. Վրաստանի կազմում ինքնավար տարածքային միավորի կարգավիճակ տալ Սամցխե-Ջավախքի և հարակից Ծալկա շրջանին

Խոսելով հանդիպմանը հերթական անգամ չներկայացած տեղական ղեկավարության մասին, Ա. Գաբրիելյանը ափսոսանք հայտնեց, նշելով, որ շատ ավելի լավ կլիներ, եթե վերջիններս ներկա գտնվեին ու անձամբ լսեին ինչ նպատակ են հետապնդել Բրյուսելյան հանդիպումները և ինչ արդյունք են տվել, քան թե այդ ամենի մասին տեղեկանային ամենատարբեր լրատվամիջոցներից, ինչը բազմաթիվ թյուրիմացությունների տեղիք տվեց:

Շարունակելով իր խոսքը, Գաբրիելյանը կրկնեց բազմաթիվ անգամ հնչեցրած այն համոզմունքը, որ Վրաստանը պետք է դառնա լիարժեք ֆեդերալ պետություն, նշելով, որ այս մտքի հետ համամիտ են նաև Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ: Եվ այս ֆեդերալ կառուցաձևում Ջավախքի ապագան, անվտանգությունը, զարգացումն ու ժողովրդավարությունը Սամցխե-Ջավախքի և հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը տեսնում է Վրաստանի կազմում միայն ինքնավարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում