Saturday, 13 06 2026
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ

Հնարավոր է՝ ԱԻՄ-ը լուծարվի. Պ. Հայրիկյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցում ընտրություններին, քանի որ չեն ստացել համապատասխան աջակցություն:

«Մեր մասնակցությունը ընտրություններին կապում էինք հասարակական լուրջ աջակցության հետ: Մեր նպատակը ինչ-որ 5 տոկոս հաղթահարելը չէր, այլ կարծում էինք, որ որպես կազմակերպություն՝ այս փուլում ևս կունենանք նախկին դերակատարությունը։ Սակայն ընդամենը 400 մարդ մեզ աջակցեց, մինչդեռ առնվազն 200-ն էր անհրաժեշտ, և որոշեցինք ինքնուրույն չմասնակցել»:

Անդրադառնալով այլ կուսակցությունների հետ միավորվելու հարցին՝ Հայրիկյանը նշեց, որ շաբաթ օրը իրենց ներկայացուցչական խորհրդի ընդլայնված նիստում կքննարկեն, թե ինչ դիրքորոշում պետք է դրսևորի կուսակցությունը առաջիկա ընտրություններում:

«Կա՛մ չպետք է մասնակցենք՝ բոլորին չմասնակցելու կոչ անելով, քանի դեռ չի բացառվել նյութական արժեքների բաշխումը ընտրողներին՝ ընտրակաշառքի կամ բարեգործության տեսքով, կա՛մ պետք է աջակցենք նրանց, ում ծրագրերը մեր համար կլինեն ընդունելի»:

Հայրիկյանը հավաստիացրեց՝ կախված այն բանից, թե իրենք ում կաջակցեն կամ կընդդիմանան, ըստ այդմ էլ նրանց քվեարկողների թիվը 5-10 տոկոսով կամ կավելանա, կամ կնվազի։

Հայրիկյանը խոսեց նաև ԵԺԿ հետ իրենց համագործակցության մասին` նշելով, որ իրենք 15 տարուց ավելի աշխատում են ԵԺԿ-ի հետ: Հիմա նույն կառույցի հետ համագործակցելու հայտ են ներկայացրել 4 կուսակցություններ` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն», որոնք դիմել են դիտորդի կարգավիճակ ստանալու համար։ Այս կուսակցություններից ԱԻՄ-ին քիչ թե շատ հոգեհարազատ է ՀՀԿ-ն, քանի որ վերջինս ԱԻՄ-ի ծնունդն է։ Պ. Հայրիկյանը հավաստիացրեց, որ երբեք միայնակ որոշում չի կայացրել, քանզի ԱԻՄ-ը երբեք չի եղել մեկ մարդու կազմակերպություն:

Նրա խոսքերով՝ ԵԺԿ-ն վաղ թե ուշ ստիպելու է 4 կուսակցություններին միավորված հանդես գալ:

Հայրիկյանը նշեց, որ հնարավոր է՝ ԱԻՄ-ը լուծարվի. «Շաբաթ օրը քննարկվելու է նաև այդ հարցը։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում ստեղծվի բազմակուսակցական համակարգ և այս ընտրություններին չենք մասնակցելու։ Հնարավոր է՝ մենք զմռսենք մեր դղյակի դուռը, այսինքն՝ կուսակցությունը ոչ միայն լուծարվի, այլև դառնա անցյալի սեփականություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում