News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ազգային միասնական քննությունների համար դիմորդների ավելի քան 70 տոկոսը որպես օտար լեզու է ընտրել անգլերենը: Այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության ու գիտության նախարարությունը:
Վերջինիս տարածած հայտարարության մեջ նշված է, որ այս տարի դիմորդների 73 տոկոսը որպես օտար լեզու է ընտրել անգլերենը, 17 տոկոսը՝ ռուսերենը, 7 տոկոսը՝ գերմաներենը, 3 տոկոսը՝ ֆրանսերենը:
Նախարարության տվյալներով՝ անգլերենի նկատմամբ այդպիսի մեծ հետաքրքրությունը պայմանավորված է հազարավոր անգլիախոս ուսուցիչների ժամանմամբ, ինչը նախաձեռնել էր նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Այս տարի Վրաստանում դիմորդների թիվը 32,000 մարդ է:








































