Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Լիոնել Մեսսիին համեմատել է հանրահայտ բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի հետ:
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, որը խաղադաշտում կարողանում է անել ամեն ինչ: Այդ փաստն անվիճելի է, և ուղղակի հիմարություն է դրան կասկածելը: 24 տարեկանում նա դարձավ «Բարսելոնա»-ի լավագույն ռմբարկու. դա փայլուն արդյունք է: Ես հպարտանում եմ նրանով: Մեսսիին կարելի է համեմատել Մայքլ Ջորդանի հետ, որը հավասարը չուներ բասկետբոլի խաղահրապարակում»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում կայացած «Բարսելոնա»-«Գրանադա» հանդիպումից հետո Լեոն իր ներկայիս թիմում խփած գոլերի քանակը հասցնելով 234-ի՝ դարձավ կատալոնյան ակումբի պատմության մեծագույն ռմբարկուն:









































