Sunday, 07 06 2026
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար

«Կենդանիներ վաճառել եմ, բայց դա բիզնես չեմ համարում»` Սահակ Աբովյան. մամուլ

«Հրապարակ»-ը զրուցել է Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանի հետ:

-Իսկապե՞ս Ձեր տնօրինության ժամանակ այգում որևէ բարեփոխում չի կատարվել, և եղել է բարձիթողի վիճակ:

-Այգում ոչ մի տեղ հոսանք չկար, և մենք 1.700 մետր կաբել անցկացրինք, որ կենդանիները ջեռուցում ունենան, ենթակայան, պահեստային համալիր կառուցեցինք, մոտ 2 կմ ոռոգման ջրագիծ անցկացրինք, գորշ արջերի, գետաձիու, կոկորդիլոսների և շատ կենդանիների ու թռչունների ազատավանդակներ կառուցեցինք: Ո՞ր մեկն ասեմ՝ այնքան շատ են, թվարկելն էլ հեշտ չի: Բոլոր ջրավազանների պատերը քանդված էին, վերականգնեցինք, և այդ ամենն արվել է առանց մեծ ֆինանսական ներդրումների:

-Չե՞ն եղել երբևէ մեծ ներդրումներ:

-2007թ. կառավարության որոշումով կենդանաբանական այգուն հատկացվեց 2 մլն դոլար գումար: Այդ գումարից 20 մլն դրամ հատկացվեց նախագիծ անողներին, և 2009 թ. 57 մլն դրամի շինարարություն արվեց, բայց ճգնաժամի հետևանքով գումարները սառեցվեցին, և այսօր այդ նախագծերն էլ չկան, գումարներն էլ:

-Իսկ Ձեզ ի՞նչ պատճառաբանությամբ աշխատանքից ազատեցին:

-Առանց հիմնավորված պատճառաբանության, միայն մի պայման դրեցին, եթե մեծ ներդրումներ կարող ես անել, եթե ոչ, մարդ կա, որ էդ ներդրումներն անում է: Ասացի` ես շատ ուրախ կլինեմ:

-Արվեցի՞ն այդ մեծ ներդրումները, Ձեզ ազատելն արդարացվա՞ծ է:

-Նախ ներկա տնօրենի խոստացած միլիոնները չկան, իսկ այդ մուտքերը, որ շատացել են, «Վիվասելը», մյուսներն օգնեցին, բացի այդ, տոմսերն են երեք անգամ թանկացրել: Ես չէի՞ կարող թանկացնել, բայց ուզում էի հասարակությանը մատչելի լիներ այգին: Իմ ժամանակ մինչև 7 տարեկան երեխայի համար մուտքն անվճար էր, հիմա դարձրել են 2 տարեկան, այդ տարիքի երեխային այգի չեն բերում, ով ուներ` վճարում էր, ով էլ չուներ` անվճար էր մտնում: Իսկ վերջերս զինվորականների գումարը չի հերիքել, չեն թողել այգի մտնեն: Ո՞նց կարելի է զինվորի հետ էդ ձևով վարվել: Լավ է, որ եկամուտը շատացել է, բայց պետք է ժողովրդի սոցիալական վիճակն էլ հաշվի առնել:

-Իսկ ի՞նչ կասեիք այն մեղադրանքի առիթով, որ կենդանիների վաճառքով եք զբաղվել և այգին վերածել եք բիզնես կենտրոնի:

-Ես բոլորովին չեմ հերքում: Ես այդ կենդանիները չեմ վաճառել ու գումարը գրպանս դրել, բոլորովին: էդ կենդանիները վաճառվել են, կան հիմնավոր փաստաթղթեր, ես ինքս կենդանիների բիզնեսին դեմ եմ, բայց աճեցնելու պայմաններում, երբ ունեցել ենք կենդանիների ավելցուկ, վաճառել ենք, հատկապես Կարմիր գրքում գրանցված էկզոտիկ կենդանիներ, գումարը մուտք ենք արել դրամարկղ: Եթե ես վերարտադրություն չունենայի այգու, այգին չէր գոյատևի: 2 տարում ընդամենը 4-5 մլն դրամի կենդանի է վաճառվել, ես դա բիզնես չեմ համարում:

-Իսկ վիրավոր կենդանուն կրակելու միջոցով սպանելը լավագո՞ւյն միջոցն է, արդյոք անմարդկային չէ՞:

-Այդ միջոցն անմարդկային է, կարելի է և չկրակել, սրսկում են, ու հանգիստ սատկում է կենդանին, ոչ թե կրակում են: Կրակում են այն կենդանիներին՝ առյուծ, վագր, որոնք կարող են մարդու կյանքին վնաս հասցնել:

-Ձեզանից հետո նոր տնօրենն աշխատանքից ազատել է նաև Ձեր մերձավորներին, խանգարո՞ւմ էին, վա՞տ էին աշխատում:

-Ես աշխատանքի ընդունվելուց ոչ ոքի չեմ ազատել, իսկ ինձնից հետո իմ աշխատողներին ազատել է, որովհետև նրանցից մի քանիսն ինձ հետ բարեկամական կապ ունեին, ես դա չեմ թաքցնում, բայց նրանց շնորհիվ է էդ այգին գոյատևել: Ասեմ, որ ազատված բժիշկը հանրապետության ամենալավ անասնաբույժն է: էլի մարդկանց է ազատել, այդ թվում նաև իմ տղային, որ անասնաբույժ էր, հիմա Ռուսաստանում է, կենդանաբանական այգում է աշխատում, որովհետև լավ մասնագետ է, անմիջապես աշխատանքի են ընդունել:

-Իսկ ինչի՞ հետևանք է այս վերաբերմունքը:

-Հավանաբար վիրավորվել է, երբ ինձ հարց տվեցին, թե ով է, ասացի՝ գիտեմ, որ ռեժիսոր է, իսկ թե ով է՝ չեմ ճանաչում: Երբ բերել-ներկայացրել են և ասել են, որ պետք է հանձնես, ես բարկացած էի, ասացի՝ էս կնիքը, էս էլ բանալիները, ես գնացի ու երդվում եմ, որ այս այգի էլ չգամ, ու մինչև էսօր այգի ոտք չեմ դրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում