Բաղդադում կայանալիք վեհաժողովից առաջ արաբ արտգործնախարարները չորեքշաբթի օրը կքննարկեն Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը, որի նպատակն է երկրի կառավարությանը կոչ անել բանակցություններ սկսել ընդդիմության հետ և դադարեցնել բռնությունները:
Ինչպես հաղորդում է AFP-ն, Սիրիայի ճգնաժամը արդեն մեծ անհանգստություն է պատճառում, քանի որ, ըստ դիտորդների, արդեն մեկ տարի շարունակվող ապստամբության ընթացքում գրեթե 10000 մարդ է սպանվել:
Հինգշաբթի օրը Բաղդադում կայանալիք վեհաժողովը 20 տարիների ընթացքում առաջին անգամ կանցկացվի Իրաքում:
Բանաձևի նախագիծը Սիրիայի կառավարությանն ու ընդդիմադիր բոլոր խմբավորումներին կոչ է անում համագործակցել ՄԱԿ-ի բանագնաց Քոֆի Անանի հետ և լուրջ երկխոսություն սկսել:








































