«Ժողովուրդ»-ը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակը բավական զավեշտալի տեսք ունի. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, եզրափակում` Արթուր Մարգարյանը:
«Արթուր Բաղդասարյանին գիտեն բոլորը, իսկ ահա Արթուր Մարգարյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի վարորդն է և ՕԵԿ անդամ: Ստացվում է, որ 160 հազար անդամ ունեցող այդ կուսակցությունում իրականում կադրերի պակաս կա, ինչը լրացնում են վարորդների հաշվին:
Նկատենք նաև, որ բացի վարորդներից, «Օրինաց Երկիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված են նաև այդ կուսակցության գործավարները, հրահանգիչները. մի խոսքով` ում տեսել, ցուցակ են տարել»:







































