ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:
Որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Քուչակ և Ծաղկաշեն գյուղերի ճանապարհահատվածը, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Մեղրիի սարի հատվածը:
Փակ է Սելիմի լեռնանցքը:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:









































