ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահական ընտրությունների հավանական թեկնածու Նյութ Գինգրիչը պատրաստվում է գրեթե մեկ-երրորդով կրճատել իր նախընտրական շտաբի կազմը և փոխել օրակարգը` կենտրոնանալու համար իրենց ռազմավարության վրա, որը պետք է ներկայացվի կուսակցության համագումարին: Այս մասին հաղորդել է նրա քարոզարշավի մասնակիցներից մեկը:
Jerusalem News-ի փոխանցմամբ` Գինգրիչի նախընտրական շտաբի անդամներից մեկն ասել է, որ իրենք բացառապես կենտրոնանալու են օգոստոսին կայանալիք համագումարի վրա:
Նախընտրական շտաբի մեկ այլ անդամ, հաստատելով լուրերը, ասել է, որ սա չի նշանակում, թե Գինգրիչը դադարեցնում է նախընտրական պայքարը:









































