Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12 թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում մրցաշարի հայտնություն «ԱՊՕԷԼ»-ը «Նեո Ջի Էս Փի»-ի մարզադաշտում ընդունեց ֆավորիտներից մեկին` Մադրիդի «Ռեալ»-ին:
Մեծ նվիրվածությամբ գործող կիպրոսյան թիմն առաջին խաղակեսում սեփական դարպասը պահեց անառիկ: 33-րդ րոպեին «Ռեալ»-ի երկրպագուների սրտերը մի պահ սկսեցին արագ բաբախել, սակայն նպաստավոր դիրքից վրիպեց Կարիմ Բենզեման:
Երկրորդ խաղակեսում «Ռեալ»-ին օգնեց Մոուրինյոյի ֆենոմենը. Գոնսալո Իգուաինին և Ֆաբիո Կոենտրաոին փոխարինեց բրազիլական դուետը` խաղադաշտ մտան Կական և Մարսելոն: 74-րդ րոպեին Կակաի գեղեցիկ փոխանցումից հետո նույնքան գեղեցիկ հարվածով Կարիմ Բենզեման բացեց խաղի հաշիվը` «արքայական ակումբ»-ի մարզչական շտաբին ու երկրպագուներին վերադարձնելով իր պարտքը: 8 րոպե անց Մարսելոի` ձախ եզրով կատարած անցումից և փոխանցումից հետո Կական կրկնապատկեց խաղի հաշիվը: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Մեսութ Օզիլի շքեղ փոխանցումից հետո Կարիմ Բենզեման դրեց հանդիպման վերջակետը` իր հաշվին ձևակերպելով դուբլ:
Մյուս հանդիպումը կայացավ Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում. տեղի «Բենֆիկա»-ն ընդունեց Լոնդոնի «Չելսի»-ն: «Արիստոկրատներ»-ը նվազագույն հաշվով հաղթանակ տարան Ժորժե Ժեզուսի սաների նկատմամբ` վերջակետի փոխարեն դնելով բազմակետ:
APOEL Nicosia 0-3 Real Madrid – All Goals by goalsarena2012-3
S0-1C www.fasthighlights.com by fasthighlights-2012







































