Thursday, 11 06 2026
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում

61, 62, 66. Անհուսալի տասնյակներից մեկի առաջին վեցնյակում

Կուսակցությունների համամասնական և մեծամասնական բազմաչարչար ցուցակներն արդեն գրանցման փուլում են, և դրանց վերաբերյալ քննարկումներում անպատասխան են մնում մի շարք հարցեր: Մանավորապես, թե ինչու են այդ ցուցակներից բացակայում նախապես շրջանառված հանրահայտ մի շարք անուններ, ինչու Սերժ Սարգսյանը, չնայած խոստումներին, օլիգարխներից չկարողացավ հրաժարվել, Ժառանգություն կուսակցությունն ինչու «հանրային սեկտորում» ընդգրկեց անձանց, որոնց հանրությունը չի ճանաչում…

Տարաբնույթ քննարկումների առիթ է տալիս նաևՀայ ազգային կոնգրեսի ցուցակը, թեև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը փորձում է համոզել, որ «նվազագույն կորուստներով ու ամենաանաղմուկը» եղավ հենց Կոնգրեսի ցուցակի ձևավորումը: Մասնավորապես, այստեղ աչքի է զարնում մի հանգամանք. ՀԱԿ ցուցակում թեև ընդգրկված են արվեստագետներ, պարզապես մտավորականներ, բայց, շատերի տպավորությամբ՝ ցուցակում նրանց բացակայությունն ավելի ողջունելի կլիներ, քան ներկայությունը:

Զրուցեցինք ՀԱԿ համամասնական ցուցակի անհուսալի տասնյակներից մեկի մի վեցնյակում տեղ գտածների՝ 61, 62, 66-րդ հորիզոնականներն զբաղեցնող անձանց հետ: Ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանին 62-րդ տեղում իր գտնվելը չի հիասթափեցնում, ավելի կոնկրետ՝ նա գիտի, որ աշխատելու շատ բան կա, և թե ինքը որ հոիզոնականում է, իրեն չի հուզում, փոխարենը հուզում է արդյունք ստանալու հնարավորությունը, որ մենք քարուքանդ երկիր չլինենք, և այս հնարավորությունն օգտագործվի, ունենանք Ազգային ժողով, որը կլծվի աշխատանքի. «Եթե հանկարծ անցա, քշտելու եմ թևերս, ընկնեմ աշխատեմ, որովհետև աշխատանք շատ կա: Այդտեղ առաջ-հետ՝ ինձ, անկեղծորեն, բացարձակ չի հուզում: Ես ուզում եմ ունենալ Ազգային ժողով, որտեղ կլինեն մարդիկ, որոնց ես իսկապես կվստահեմ, անկախ նրանից՝ դա մշակութայի՞ն գործիչ է, թե ով է, ինձ բացարձակ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սերը, գործչի ազնվության չափը, և թե ինքը արդյոք պատրա՞ստ է լծվել գործի, ծանր աշխատանքի»:

Որակապես այլ խորհրդարանի հնարավորությանը ռեժիսորը կասկածում է, քանի որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ այնտեղ գործում են բոլորովին այլ տեխնոլոգիաներ, այսինքն՝ դրսից՝ եվրոռեմոնտ, ներսից՝ փտած վիճակ. «Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել՝ ժողովուրդը պրակտիկորեն հեռացած է ընտրություն կատարելուց, իսկ ժողովուրդը համար մեկ պահանջատերն է, պահանջատիրոջ հնարավորությունները՝ անցկացնել արդար ընտրություններ, ցավոք սրտի, մոտեցել են գրեթե զրոյի, դրա համար ապագա խորհրդարանի մասին ոչինչ ասել չեմ կարող»: Ստացվում է՝ մասնակցում եք մի բանի, որի ազնվությանն ու արդարությանը չե՞ք հավատում. այս հարցադրմանը պատասխանեց. «Ես հավատում եմ մի բանի, որ յուրաքանչյուր մարդ պետք է այնքան ուժ ունենա իր մեջ, անկախ ցուցակներից, անկախ ԱԺ-ում ներգրավվելուց, ունենա ուժ պայքարելու, որ ստանա այն երկիրը, որը երազում է: Իսկ այս ամենի համար արդար ընտրությունների անցկացման եղանակը միակ ճիշտ ձևն է, որ արդար օրենսդրական դաշտ կապահովվի, օրենքներ, որոնք կկարգավորեն այս երկրի գործունեությունը իր բոլոր ուղղություններով, կունենան լծակներ՝ վերահսկելու գործադիր իշխանությանը»:

Հրապարակախոս, ՀԱԿ համամասնական ցուցակի 66-րդ հորիզոնականը զբաղեցրած Արա Նեդոլյանը գտնում է, որ վերաբերմունք մշակույթին ՀԱԿ-ի ցուցակում առհասարակ չկա, քանի որ ՀԱԿ-ի վերաբերմունքը մշակույթին արտահայտվում է Մշակութային քաղաքականության հայեցակարգով, և ոչ թե ցուցակով: Իսկ ցուցակը, նրա խոսքերով, զուտ քաղաքական է: Բացի այդ, այնտեղ ընդգրկված են մարդիկ, որոնց իրենց ազատ կամքով, քաղաքական գիտակցությունից դրդված՝ դուրս են եկել պայքարի հանուն իրականությունը փոխելու, Հայաստանում նոր, արդար հասարակություն ձևավորելու, տարիներով զոհաբերելով դրա համար իրենց անձնական բարգավաճումը, հանգիստը, շատ հաճախ՝ անվտանգությունը: «ՀՀԿ ցուցակում նման մարդիկ, որոնց միայն ես կարող եմ անվանել քաղաքական գործիչ, առհասարակ չկան, առաջին տեղից մինչ վերջինը այդ ցուցակի մեջ մտնում են հանուն անհատական բարգավաճման, հանուն պաշտոնի, քանի որ պատգամավորական մանդատն էլ այնտեղ ընկալվում է իբրև պաշտոն, կերակրատաշտ: Քաղաքական գործիչները Կոնգրեսում, այո, շատ են, և ներքին մրցակցությունը, ներքին պատվախնդրությունը գնում է՝ հանուն պայքարի առաջին գծում հայտնվելուն, հանուն հարվածները առաջինը ընդունելուն:

Ես հպարտ եմ, որ ինձնից խիզախ 65-ը կան, ու որ ես 66-րդն եմ: Ի դեպ, դա հաղթանակի համարն է՝ եթե ես անցնում եմ խորհրդարան, ուրեմն՝ մենք նվաճել ենք մեծամասնությունը, հենց 66-րդ պատգամավորն է տալիս մեծամասնություն: Այն, ինչ չորս տարի բարձրաձայնել ենք ես ու դու, մեր երկրի իբրև հանրապետություն, մեր հասարակության՝ իբրև քաղաքացիական հասարակություն կայացնելու միտքն ու որոշումը՝ այո, դեռ չկայացավ: Ու մենք ամենուրեք շարունակում ենք ու շարունակելու ենք հանուն դրա պայքարն ու ստեղծագործությունը՝ հրապարակում ու փողոցում, խորհրդարանում ու դատարանում, մամուլում ու մեր ստեղծագործությունում, դրան ուղղելով մեր և՛ հասարակական, և՛ մասնագիտական, և՛ անգամ անձնական կյանքը»,- ասաց Արա Նեդոլյանը՝ ավելացնելով, որ խորհրդարանը այդ պայքարի, այդ ստեղծագործության ծավալման կարևորագույն վայրն է, որը դեռ ներքաշված չէր հանրապետության, հասարակության կերտման այս ընթացքին, փաստորեն չկա դեռ ոչ մի խորհրդարան Հայաստանում, երբ կհայտնվեն այնտեղ իսկական պատգամավորներ՝ նոր կլինի:

Դերասան, ՀԱԿ համամասնական ցուցակի 61-րդ տեղը զբաղեցնող Երվանդ Մանարյանն էլ ասաց, թե վիրավորված կամ հիասթափված չէ, բայց հստակ նշում է, որ այս տեղերը որոշակիորեն ոչ իրական տեղեր են, և բնական է, որ այդ հորիզոնականները զբաղեցնողը ԱԺ չի մտնի, բայց սա մի բան է նշանակում՝ այս մարդիկ այդ թիմի անդամ են: Նրա խոսքերով՝ մշակույթի գործիչները՝ Շուշանը, թե Մանարյանը, միայնակ ոչինչ անել չեն կարող, և հիմա համբերությամբ սպասում են, թե երբ պետք է հասարակությունը հասարակություն դառնա:

Իսկ առաջիկայում ուրվագծվող խորհրդարանից որակական, շոշափելի փոփոխություն կարելի է ակնկալել, քանի որ արմատական ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը, սկզբունքային ուժ է, որի ներկայությունը խորհրդարանում արդեն փոփոխություն է նշանակում: «Մեր ամենամեծ սխալն այն է, որ մենք կարծում ենք, որ որևէ բան փոխելով՝ արմատապես փոխում ենք ամեն ինչ: Այդպես չի կարող լինել, և սա հենց ամենավտանգավորն է, որ միանգամից ամեն ինչ փոխվի 180 աստիճանով, բայց որ որոշակի փոփոխություն կլինի, փաստ է, և եթե սայլը մի քիչ շարժվի, կնշանակի այլևս կանգնած չէ նույն տեղում, և դեպի հետ չի գնում, անիվը գնում է դեպի առաջ»,- եզրափակեց Երվանդ Մանարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում