STELLAService ընկերությունը, որը գնահատում է օնլայն բիզնեսների կողմից հաճախորդների սպասարկումը, ներկայացրել է հարցումների արդյունքները, որոնք բացահայտում են, թե Facebook սոցիալական ցանցում, որ ընկերություններն են առավել կամ պակաս պարտաճանաչ՝ իրենց հաճախորդներին սպասարկելու և նրանց հարցերին պատասխանելու հարցում:
CBS News-ը հաղորդում է, որ հարցումների համաձայն՝ յուրաքանչյուր 4 ընկերություններից մեկը չի պատասխանել Facebook-ի իրենց էջում տեղադրված հարցին և առավել քիչ պատասխաններ են եղել այն դեպքում, երբ հարցը եղել է «մեկնաբանություններ»–ի մեջ, այլ ոչ թե հենց ընկերության էջի պատին:
Հարցումներն իրականացվել են փետրվարի 29-ի՝ 20 ընկերությունների վերաբերյալ:
STELLAService-ի համահիմնադիր Ջորդի Լեյզերն ասել է, որ ընկերություններն ամեն ինչ անում են, որ շատ մարդիկ իրենց հետևեն սոցիալական ցանցում, բայց իրականում տարածքը հանրային չեն դարձնում, և էջը շատ ընկերությունների համար միայն մարքեթինգի նպատակ է ստանում:
Հարցումներում լավագույնն է ճանաչվել B&H Photo ընկերությունը, որը համարվում է տեսախցիկների աշխարհում ամենամեծ օնլայն խանութը: Ընկերությունն իր հաճախորդների հարցերին պատասխանել է 2 րոպեի ընթացքում:
30 րոպեների ընթացքում իրենց հաճախորդների հարցերին պատասխանել են Bed Bath & Beyond, Williams Sonoma, Sur La Table և Footlocker ընկերությունները:
Մինչդեռ ամենաանպարտաճանաչ ընկերությունների ցանկը գլխավորել է Victoria’s Secret-ը, որը հաճախորդների հարցերին չի պատասխանել անգամ հարցը տալուց երկու օր անց: Նրան հետևել են One Kings Lane, Radio Shack, J. Crew և Rue La La ընկերությունները:









































