Տիեզերքի վերաբերյալ անպատասխան մնացած հարցերը վերջապես գուցե պատասխաններ ստանան՝ շնորհիվ նոր 1.3 միլիարդ ֆունտ սթեռլինգ արժողությամբ հեռադիտակի, որը կոչվում է Square Kilometre Array (SKA):
Daily Mail-ը գրում է ,որ ծրագրի կազմակերպիչները պատրաստվում են ապրիլի 3-ին հանդիպել Ամստերդամում և քննարկել, թե որտեղ պետք է տեղակայվի հսկայական հեռադիտակը, որը կսկսեն կառուցել 2016 թվականին:
SKA ծրագրի կազմակերպիչ Մայքլ վան Հարլեմն ասել է, որ հեռադիտակը կօգնի առավել լավ պատկերացնել մեր տեղը տիեզերքում, և թե ինչպես ենք մենք հասկանում դրա պատմությունն ու ապագան:









































