Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան կարծում է, որ թիմի ֆուտբոլիստները մեծ ներուժ ունեն Կիպրոսի «ԱՊՕԵԼ»-ի դիմադրությունը կոտրելու համար: Գերմանացու կարծիքով «Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստները լավ կգործեն անգամ առանց որակազրկված Խաբի Ալոնսոյի օգնության, ով մինչ այդ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում ոչ մի խաղ բաց չէր թողել:
«Ալոնսոն գերազանց ֆուտբոլիստ է: Բայց մենք նաև այլ հիանալի խաղացողներ ունենք, և նա անփոխարինելի չէ: Կհաղթենք նաև առանց Խաբիի: Վստահ ենք մեր ուժերին և պատրաստ ենք այսօրվա հանդիպմանը:
Գիտեմ, որ «ԱՊՕԵԼ»-ն ուժեղ ակումբ է: «Լիոն»-ի հետ խաղից հետո կարելի է եզրակացնել, որ ֆուտբոլիստներն օժտված են կամային բարձր հատկանիշներով»,- կիսապաշտպանին մեջբերում է Bild-ը:








































