Ռուսաստանը որոշել է չմասնակցել Ստամբուլում ապրիլի 1-ին նախատեսվող «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպմանը: Այս մասին հաղորդում RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչին:
««Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպումը նախատեսվում է ապրիլի 1-ին՝ Ստամբուլում: Սա առաջին հանդիպումը չէ, առաջինը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Թունիսում ՝ առանց մեր մասնակցության: Այս անգամ նույնպես մենք կհրաժարվենք մասնակցությունից՝ չնայած համապատասխան հրավեր չենք ստացել»,- ասել է նա:
Լուկաշևիչն ավելացրել է, որ Մոսկվայի կարծիքով՝ «Սիրիայի բարեկամների խումբը» չի զբաղվում ներսիրիական երկխոսություն կազմակերպելու գործով, այլ ավելի շատ փորձում է հող նախապատրաստել դրսից ներխուժման համար:








































