Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը այսօր ժամանել է Հոմսի Բաբ Ամրո թաղամաս, որը վերջին ամիսներին ընդդիմության և իշխանության ուժերի միջև բախումների թատերաբեմ է դարձել: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստաալիքը:
Սիրիայում մեկ տարուց ավելի շարունակվում են զինված բախումները ընդդիմության և իշխանության միջև: Այդ ընթացքում ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն զոհվել է ավելի քան 8000 մարդ:









































