Եվրոպայի ամենահարուստ կնոջը`Լիլիան Բետանկուրին կասկածել են այն բանում, որ նա 2007թ. նախընտրական քարոզարշավի շրջանակում 800 հազար եվրո է փոխանցել Նիկոլա Սարկոզիի հաշվին: Այս մասին ինչպես հայտնում է The Independent-ը, հայտնի է դարձել շնորհիվ ֆրանսիական մամուլում հայտնված հետաքննության փաստաթղթի:
Գումարի փոխանցումը, ըստ հետաքննության տվյալների, կատարվել է երկու փուլով: Սկզբում` 2007թ. փետրվարին` 400 հազար եվրո է փոխանցվել փարիզյան բարերից մեկում այն ժամանակ Սարկոզիի գանձապահ ու հետագայում երկրի աշխատանքի նախարար Էրիկ Վերտին: Գումարի մյուս մասը փոխանցվել է անձամբ թեկնածուին նույն թվականի ապրիլին:
Որպես անուղղակի ապացույց է հանդես գալիս Բետանկուրի ընկեր, լուսանկարիչ Ֆրանսուա-Մարի Բանյեի օրագիրը, որտեղ գրառումներում նշված է, որ Բետանկուրն ասել է. «Սարկոզին դարձյալ փող է խնդրել: Ես համաձայնել եմ»:









































