Անգլիայի Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆուլհեմ» հանդիպումով: Մինչ այդ խաղը մրցաշարային աղյուսակում մանչեսթերյան երկու ակումբները` «Յունայթեդ»-ը և «Սիթի»-ն, ունեին 70-ական միավոր:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆուլհեմ»` 1:0,
1:0 Ռունի (42’):
«Կարմիր սատանաներ»-ը դժվարին հաղթանակից հետո գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Երրորդ հորիզոնականում 58 միավորով Լոնդոնի «Արսենալ»-ն է, իսկ լավագույն քառյակը եզրափակում է «Տոտտենհեմ»-ը` 55 միավորով:









































