Մեկսիկացիներն, որոնք հաճախ են աշխարհին զարմացնում իրենց անսովոր նվաճումներով, հերթական անգամ հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում:
Այս անգամ նրանք հավաքել են ռեկորդային թվով մարդկանց միաժամանակ աերոբիկայով զբաղվելու համար,- տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Ցոկալո կենտրոնական հրապարակում հավաքվել են ավելի քան 6.6 հազար «սպորտային պարերի» տարբեր տարիքի երկրպագուներ, որոնք գրեթե 48 րոպե տարբեր երաժշտությունների տակ զբաղվել են աերոբիկայով:
Նոր ռեկորդ սահմանելու համար անհրաժեշտ էր 2.1 հազար մարդու մասնակցություն, սակայն հրապարակում սպասվածից և անհրաժեշտից ավելի շատ մարդ էր հավաքվել:
Հատկանշական է, որ ռեկորդը սահմանելուց առաջ մասնակիցները գրեթե 3 ամիս փորձեր են արել՝ երաժշտության տակ շարժումները միաժամանակ ու հավասար անելու համար:
Մեքսիկացիների նվաճումը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:











































