Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Վանի նահանգի Բաշքալե շրջանում շրջվել է պարեկություն կատարող զինվորական փոխադրամիջոցը: Դրանում գտնված երեք զինծառայողները վիրավորվել են, նրանց տեղափոխել են Վանի հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Զինվորական փոխադրամիջոցի շրջվելու պատճառներն անհայտ են մնում:









































