«ՉԻ» օրաթերթը գրում է , որ ՀՀԿ-ի ցուցակում հայտնված ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հիմա զբաղված է Սերժ Սարգսյանի փառաբանմամբ, իսկ մի քանի տարի առաջ… ավելի լավ է ներկայացնենք,թե ինչ էր ասում մի քանի տարի առաջ:
«Կրիմինալ-օլիգարխիկ համակարգը վերջնականապես ձևավորվել է՝ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցություն մուտք գործելով: Նրա այդ քայլով խախտվել են մի շարք կետեր (այսինքն, Հայկ Բաբուխանյանը դարձել է կրիմինալ-օլիգարխիկ համակարգի մաս: Իր խոսքերիհիման վրա ենք ասում- «ՉԻ»):
Մենք շատ անելիքներ ունենք, մոտենում ենք ընտրություններին, և հասարակության համախմբումը ընդդեմ իշխանությունը բռնազավթած կրիմինալ-օլիգարխիկ համակարգի շատ կարևոր է…
Եթե Դաշնակցությունը դուրս գա ներկայիս իշխանության կազմից, մեղա գա ժողովրդի առաջ՝ իշխանությանը մաս կազմելու ընթացքում իր կատարած քայլերի համար և գործնականում ապացուցի, որ պատրաստ է մաս կազմել հակակրիմինալ ճակատին, ապա նաև ՀՅԴ-ի հետ կհամագործակցենք (հետաքրքիր է, երբևիցե որևէ մեկը կհամագործակցի՞ այս անձնավորության հետ,եթե նա մեղա գա նրա համար, ինչի համար ժամանակին մեղադրել է ՀՅԴ-ին- «ՉԻ»):
«Այն գործիչները, ովքեր ժողովրդի դեմ հանցանք են կատարել, պետք է մեղա գան և անցնեն ստեղծագործ, հայանպաստ գործունեության… Սերժ Սարգսյանը կարող է մեղա գալ, առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ևս կարող է, բայց ես երբեք նրան չեմ պաշտպանի» (այստեղ մեկնաբանություններն ավելորդ են- «ՉԻ»):
«Իրավունք», սեպտեմբեր, 2006թ.






































