Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված քաղաքական և հասարակական գործիչների, քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հավաքը:
Որպես մեկ միասնության ներկայացուցիչներ` մասնակիցները ստորագրեցին «Ուխտ Նոր Հայաստանի» վերնագրված հռչակագիր:
Այդ փաստաթղթով հավաքվածները իրենց դավանած գերագույն արժեքներ են հռչակել քաղաքացիական իրավունքը, պետական ինքնիշխանությունը և ազգային շահը: «Այդ արժեքների հաստատման և ամրապնդման նպատակով մենք մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական, ապաև` նախագահական ընտրություններին: Մենք պայքարելու ենք հաղթելու համար և ձևավորելու նոր իշխանություն` նոր կառավարությամբ», – ասված է փաստաթղթում:









































