Աշխարհն իսկապես փոքր է: Ամերիկյան E! News-ը Քիմ Քարդաշյանի դեմ անցած հինգշաբթի ալրային հարձակում իրականացրած Քրիստինա Չոյի հետ զրույցում ցնցող բացահայտում է արել:
Պարզվել է, որ կենդանիների պաշտպանի քույրը` Միշելը, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող խմբի` PETA-ի մամլո քարտուղարն է, որի հետ Քիմի քույրը` Քլոեն համագործակցում է ֆաունայի պահպանության թեմայով մերկ գովազդների նկարահանման համար: Քլոեն մասնակցում է PETA-ի նախաձեռնած «Ավելի լավ է մերկ շրջել, քան մորթե հագուստ կրել» արշավին:
«Երբ մտածում եմ PETA-ի մասին, մտքովս վանդալիզմի պատկերներ են անցնում, մտածում եմ ծայրահեղական հայացքների տեր մարդկանց մասին, ովքեր կարմիրով են ներկում մարդկանց հագուստները»,- հայտնել է ռեալիթի շոուի աստղ Քլոեն առաջարկն ընդունելուց առաջ:









































