Ապագա խորհրդարանում տեղ զբաղեցնելու հավակնություններ ունեցող կուսակցություններում տնտեսական մտքի բավարար ներկայացվությունը գնահատելը բարդ հարց է: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Ամեն մեկն իր հերթին, իր պատկերացումներով՝ տնտեսագիտությունից հասկանում է: Բայց ավելի շատ կարիք կա, բացի տնտեսագետ լինելուց, նաև կառավարման քաղաքական փորձ ունեցող մարդկանց»,- ասաց նա:
Հարցին` բավարա՞ր է արդյոք ՀԱԿ-ի ցուցակում տնտեսագետների ներկայությունը, Վ. Խաչատրյանը պատասխանեց, որ նրանք կարող էին ավելի կամ պակաս լինել. «Համենայնդեպս, ինչ-որ կա, և ինչ խնդիրներ որ կան, որ պատկերացնում ենք Ազգային ժողովի կողմից պետք է լուծվի, բավարար կլինի»:









































