ԱՄՆ-ը կասեցնում է Մալիին ֆինանսական օգնության տրամադրումը` կապված երկրում քաղաքական լարված իրավիճակի հետ:
Այս մասին այսօր լրագրողների հետն հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը:
«Միացայալ Նահանգները կասեցնում է օգնությունը Մալիին՝ մինչև երկրում իրավիճակը կարգավորվի»,- հայտարարել է Նուլանդը:
Օգնության ծավալը կազմում է 70 մլն դոլար:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն շարունակի հումանիտար օգնություն տրամադրել այդ երկրի կարիքավորներին:
Հիշեցնենք, որ զինվորականները Մալիում իրականացրել են հեղաշրջում: Հեղաշրջումն սկսվել է Կատի զորամասում` երկրի մայրաղաքաք Բամակոյից 15 կմ հեռավորության վրա:
Մարտի 21-ին զինվորականները շրջապատել էին նախագահական պալատը ու այն ամբողջությամբ վերցրել իրենց հսկողության տակ: Մալիի բանակի ներկայացուցչի խոսքով` իշխանությունը երկրում պետք է հանձնվի նոր կառավարությանը, որի կազմը պետք է որոշվի արտահերթ ժողովրդավարաակն ընտրություններով: Հայտնի չէ, թե երբ են տեղի ունենալու ընտրությունները:









































