Ռիք Սանտորումը երկուշաբթի օրը Christian Broadcast Network-ին տված հարցազրույցում ասել է՝ եթե Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում պարտություն կրի, դեմ չի լինի զբաղեցնել փոխնախագահի պաշտոնը:
The Ticket-ի փոխանցմամբ՝ հաղորդումը կհեռարձակվի այս շաբաթ:
Հաղորդավար Դևիդ Բրոդիի հարցին, թե արդոք ինքը պատրա՞ստ է պարտության դեպքում փոխնախագահի պաշտոնը զբաղեցնել, Փենսիլվանիայի նախկին սենատորը պատասխանել է՝ անշուշտ, պատրաստ է, քանի որ ցանկանում է ամեն ինչ անել երկրին օգնելու համար:
Հիշեցնենք. Միթ Ռոմնին ավելի վաղ բացառել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կաշխատի Սանտորումի հետ:









































