1935թ. այս օրը Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց «Անուշ» օպերան:
Երաժշտության և լիբրետոյի հեղինակն Արմեն Տիգրանյանն է: Գրվել է 1908-1912թթ. Ալեքսանդրապոլում` ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի։
«Անուշը» հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիաավարտ օպերան է, որ ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն։
«Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912թ. Ալեքսանդրապոլում: