Սպիտակ տան ներկայացուցիչը երկուշաբթի օրը կրկին անդրադարձել է Իրանի դեմ ռազմական հնարավոր հարձակման վերաբերյալ հայտարարություններին:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Թոնի Բլինքենը, որը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության խորհրդականն է, հայտնել է, որ «Իրանի վերաբերյալ խիստ հայտարարությունները անհավանականորեն անարդյունավետ են»: Նա այս կերպ կրկնել է նախագահ Բարաք Օբամայի կարծիքը նույն հարցի վերաբերյալ:
Խորհրդականը նաև ավելացրել է, որ սա ոչ միայն բարձրացնում է Իրանում նավթի գինը, ալլև վտանգում պատժամիջոցներ ներկայացնելու ջանքերը և Իսրայել-ԱՄՆ հարաբերությունները: Նա նաև ասել է, որ նման հայտարարությունները նվազեցնում են պատժամիջոցների ազդեցությունը:









































