«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետի 2-րդ կուրսի մի ուսանողուհի կտրել է իր երակները:
«Մեր այս տեղեկությունը հաստատեց նաև բուհի ռեկտոր Դերենիկ Դումանյանը` ավելացնելով, որ աղջիկը գնացել է համալսարանի սանհանգույց և առայժմ անհայտ պատճառներով կտրել երակները: Երբ ուսանողները հասկացել են, որ աղջիկը երկար ժամանակ է, ինչ չկա, խնդրել են կոտրել դուռը: Միայն այդ ժամանակ է պարզվել ինքնասպանության փորձի մասին, և ուսանողուհուն անմիջապես տեղափոխել են Համալսարանական հիվանդանոց»,- ապա թերթը հավելում է.
«Թեև ՀՀ ոստիկանության ՀԿԼՎ-ից «Ժողովուրդ»-ին վստահեցրին, որ նման դեպք իրենց մոտ չի արձանագրվել, այնուամենայնիվ, Դումանյանը հայտնեց, որ դիմել են ոստիկանության կենտրոնական բաժին: Իսկ հիվանդանոցից տեղեկացանք, որ աղջկա վիճակն արդեն բավարար է»:







































