«Հունվարի 18-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում տաքսու վարորդ Գագիկ Նազարյանին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված, բայց 20 օր անց ստորագրությամբ ազատ արձակված Աշոտ Ավետիսյանի` «Բանգլադեշցի Համոյի» վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը երկարացվել է ևս երկու ամսով»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Այս մասին երեկ մեզ հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Թե որն է պատճառը, որ ԲՀԿ աջակից «Բանգլադեշցի Համոյի» այս պարզ քրեական գործի նախաքննությունը ոչ մի կերպ չի ավարտվում, ոստիկանությունից չեն պարզաբանում»:










































