«Սամվել Նիկոյանն Աժ նախագահության վերջին օրերը պատրաստվում է անցկացնել ճամփորդության մեջ: Նա երեկ մեկնել է Ալմաթի` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի` մարտի 27-ին կայանալիք հոբելյանական նիստին»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Թեև, ըստ Աժ պաշտոնական կայքի, ՀՀ պատվիրակության կազմում են Աժ պատգամավորներ Գագիկ Մինասյանը և Հերմինե Նաղդալյանը, սակայն «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Ալմաթի է մեկնել նաև ՀՀԿ-ական Արեգ Ղուկասյանը, որի անունը, սակայն, չկա պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ի դեպ, Ալմաթիից Երևան է վերադառնալու միայն Նաղդալյանը, իսկ ահա Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանն ու Արեգ Ղուկասյանը պատրաստվում են մեկնել նաև Արաբական Միացյալ Էմիրություններ: Ընդ որում, Նիկոյանն իրեն արձակուրդ է տվել` օգտվելով երկրում Սերժ Սարգսյանի բացակայությունից: Իսկ թե ինչու են մեկնում հենց ԱՄԷ, մնում է միայն գուշակել»:









































