ԱՄՆ պաշտպանության նախարարը հաստատել է, որ փոխհատուցում է տրամադրվելու Աֆղանստանի այն քաղաքացիների ընտանիքներին, որոնք ամերիկացի զինվորական Ռոբերտ Բեյլսի զոհն են դարձել:
Պաշտպանական գերատեսչության կայքում ասվում է, որ «սերժանտ Բեյլսին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, իսկ այն ընտանիքներին, որոնք տուժել են նրա գործողություններից, փոխհատուցում է տրվում»: Այս մասին ասել է գեներալ Ջոն Ալլենը: Նա հիշեցրել է, որ քրեական հետաքննություն է սկսվել այս գործի կապակցությամբ:
Գեներալը կրկին անգամ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև Բեյլսի բարեկամներին, որոնց կյանքում «տեղի են ունեցել ողբերգական փոփոխություններ». հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին ամերիկացի զինվորը ներխուժել է Կանդահար նահանգում ամերիկյան ռազմաբազայի հարևանությամբ գտնվող մի գյուղ և գնդակահարել 17 խաղաղ բնակչի, այդ թվում` կանանց և երեխաների:











































