«ՀԺ»-ի տեղեկություններով` վաղը` ժամը 15.00-ին, բոլոր 41 ընտրատարածքներում կանցկացվեն մայիսի 6-ին կայանալիք Աժ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցման նիստեր:
«Մեծամասնական և համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցման վերջնաժամկետը ապրիլի 1-ի 18.00-ն է: Ենթադրվում է, որ վաղը նիստ կգումարի նաև ԿԸՀ-ն` համամասնականով առաջադրված Հայ ազգային կոնգրես դաշինքի և ութ կուսակցությունների պատգամավորության թեկնածուներին գրանցելու նպատակով»,- ապա թերթը հավելում է.
«Մեծամասնականով առաջադրված թեկնածուները և համամասնականով հայտ ներկայացրած կուսակցությունները մինչև գրանցումն ինքնաբացարկ ներկայացնելով` կարող են ետ ստանալ իրենց նախընտրական գրավները` համապատասխանաբար մեկ և ութ միլիոն դրամները: Գրանցումից հետո ինքնաբացարկի դեպքում գրավը մտնում է պետբյուջե»:











































