Սուդանի և Հարավային Սուդանի միջև այսօր բախումներ են տեղի ունեցել սահմանամերձ մի քանի վիճահարույց շրջաններում: Այս մասին հայտարարում են երկու երկրների իշխանությունները:
Հարավային Սուդանի բանակի ներկայացուցչի խոսքերով` միացյալ պետության օդային ուժերը հարձակում են գործել Ջաու և այլ վիճահարույց շրջանների վրա: Սուդանում հաստատել են այն տեղեկությունը, որ սահմանամերձ Հարավային Կորդոֆան նահանգում բախում է տեղի ունեցել: Սակայն նրանք չեն նշել, թե հատկապես, որ կողմն է նախահարձակ եղել:
2011 թ. հուլիսին Հարավային Սուդանն ինքնավար հանրապետության կարգավիճակ ստացավ, բայց նրա հարաբերությունները Սուդանի հետ շարունակում են լարված մնալ՝ կապված նավթային պաշարների տարածքի բաժանման մասին որոշման բացակայության հետ: Բացի այդ, կողմերը միմյանց մեղադրում են նաև ապստամբ ուժերին աջակցելու մեջ:










































