Սիրիայի խորհրդարանը մարտի 26-ին դիմել է երկրի նախագահ Բաշար Ասադին՝ 2012 թ. մայիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններն ավելի ուշ անցկացնելու առաջարկով: Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը:
Խորհրդարանականների կարծիքով՝ այդ քայլն անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը ժամանակ ունենա ընտրություններից առաջ իրականացնել խոստացված «լայնածավալ բարեփոխումները»:
Հարկ է նշել, որ խորհրդարանական ընտրությունների անցկացման որևէ կոնկրետ ամսաթիվ չի առաջարկվել: Մայիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հրամանագիրը նախագահ Բաշար Ասադը ստորագրել էր մարտի 13-ին:
Քվեարկությունը տեղի կունենա մի քանի շաբաթ առաջ ընդունված սահմանադրության շրջանակներում:
Սիրիական ընդդիմությունն իր հերթին նոր սահմանադրությունը ոչ լեգիտիմ է ճանաչել և հայտարարել է, որ բոյկոտելու է խորհրդարանական ընտրությունները:
Միջազգային հանրության մի քանի ներկայացուցիչներ ևս ընտրությունների կայացմանը թերահավատորեն են վերաբերվել, օրինակ՝ ԱՄՆ–ը Սիրիայի ծրագրերը «ծիծաղելի» է անվանել։







































