Մեծ Բրիտանիայում անցած տարի 4000 հանցագործներ, որոնց թվում եղել են մանկապիղծներ, գողեր ու թմրամոլներ, դիմել են ուսուցչի աշխատանք ստանալու համար, չնայած որ մեղադրված են եղել ավելի քան 10000 քրեական հանցագործություններում:
Daily Mail-ը հաղորդում է, որ հանցագործությունների մասին զեկույցները ստուգող հանձնաժողովը բացահայտել է, որ այդ պատճառով Բրիտանիայում անցած տարի մի շարք իրավախախտումներ են եղել:
Քրեական հանցագործությունների տվյալների բյուրոն հայտնել է, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է եղել աշխատանքից հեռացնել 130.000 մարդու, որոնց իրականում չպետք է թույլատրվեր աշխատել երեխաների հետ:











































