Շվեյցարական Լյուցերն քաղաքի ոստիկանությունը փնտրում է մի մանյակի, որը տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին ահաբեկում է խոզերի կտրված գլուխներով: Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները:
Պատահարներից մեկը տեղի է ունեցել հրուշակեղենի խանութում, երբ օրը ցերեկով խանութ է ներխուժել մի տղամարդ և քաղցրավենիքով լցված դարակի վրա է նետել խոզերի մի քանի կտրված գլուխներ: Ամբողջ խանութում արյուն շաղ տալով և խանութը խառնելով՝ տղամարդը անհետացել է` թողնելով գնորդներին և խանութի անձնակազմին սարսափած վիճակում:
Հաջորդ միջադեպը տեղի է ունեցել Լյուցերնի կենտրոնական փողոցներից մեկում: Մանյակը մի քանի խոզի գլուխ է նետել զբոսաշրջիկների խմբի վրա:
Ներկա դրությամբ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում և փորձում է գտնել նրան, ով խաթարել է մարդկանց հանգիստը: Ոստիկաններն այցելում են սպանդանոցներ և ֆերմաներ` փորձելով պարզել, թե արդյոք ոչ ոք չի՞ գնել մեծ քանակությամբ խոզի գլուխներ:











































