Իր նոր՝ MDNA երաժշտական ալբոմի թողարկման կապակցությամբ երգչուհի Մադոննան պատրաստվում է մեկ օրով միանալ Twitter սոցիալական ցանցին` պատասխանելու իր երկրպագուների հարցերին:
Mashable-ը հաղորդում է, որ երգչուհին սոցիալական ցանցին կմիանա այսօր գիշերը: Twitter-ի @MadonnaMDNAday էջը սկսել է հաղորդագրություններ ուղարկել արդեն կիրակի օրը` այս նախաձեռնության վերաբերյալ պատասխաններ ստանալու համար:
Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք սոցիալական ցանցի այդ էջը կշարունակի գործել նաև հետագայում։








































