Սուեզի ջրանցքում աշխատող քարշակի վրա պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:
Վթարը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքներն իրականացնելու ժամանակ: Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել, որից դուրս եկող ծուխը երևացել է կիլոմետրերի հեռավորությունից։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ և բժիշկներ: Վերջիններիս խոսքերով՝ ամենաքիչը տասը մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել պատահարի հետևանքով: Նրանք հիմնականում վերանորոգման աշխատանքներ կատարողներն են, որոնց մի մասը այրվածքներով հիվանդանոցում է գտնվում:
Տեղի իշխանությունների տվյալներով` պայթյունը չի ազդել ջրամբարի աշխատանքների վրա: Նավերի շարժումը ջրանցքով օրինաչափ կերպով շարունակվում է: Սուեզի ջրանցքը կարևոր ջրային ստրատեգիական ճանապարհ է, որը միավորում է Միջերկրական ծովը Կարմիր ծովին: Այդ ճանապարհով բեռնատար նավերով Եվրոպա են տեղափոխում Պարսից ծոցի շրջանում հանված նավթը:







































