Miss Canada Universe գեղեցկության մրցույթի մասնակից Ժաննա Տալաչկովան որակազրկվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ նա տղամարդ է եղել և սեռափոխություն է կատարել։
The Washington Post-ը հաղորդում է, որ մրցույթը նախնական փուլն է, որի հաղթող մասնակիցը պետք է մասնակցեր արդեն Miss Universe շոուին:
22-ամյա Տալաչկովան ասել է, որ հորմոնալ բուժում է սկսել, երբ 14 տարեկան է եղել, իսկ սեռափոխության վիրահատությունը իրականացրել է 19 տարեկանում: Vancouver Sun-ին տված հարցազրույցում նա ասել է, որ սա համարում է մարդու իրավունքների ոտնահարում: Մրցույթի կազմակերպիչները, սակայն, ասել են, որ աղջիկը չի համապատասխանում մրցույթի պահանջներին:







































