Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ինտերնետային ակումբներում անցկացվելու են ստուգումներ: Դա արվում է համակարգիչներում տեղադրված ծրագրերի ստուգման նպատակով, որոնք ապահովում են արգելափակված կայքեր մուտք գործելը:
Նշվում է, որ Իրանում արգելված է Facebook-ի, Twitter-ի, YouTube-ի ու Google-ի կայքերից օգտվելը: Իրանում «ֆիլտր» է դրված հազարավոր կայքերի վրա:









































